Ընթանում են Մ-2 միջպետական նշանակության Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման 15,4կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

By | 06.09.2019 16:31

Մ-2 միջպետական նշանակության  Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման կմ204+400-կմ219+800 հատվածի միջին նորոգման աշխատանքները իրականացվում են «Բլեսկ» ՍՊ ընկերության կողմից: Ճանապարհի 15,4 կմ երկարության միջին նորոգման աշխատանքներում ներառված են հարթեցում և նոր ասֆալտբետոնե շերտի տեղադրում: Ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների ընթացքում պաճառած անհարմարություների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: