Մ-2  միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածը փակ է լինելու ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 09.09.2019 09:20

«Մեղրիի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից Մ-2  միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը մինչև նոյեմբերի 10-ը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար  փակ է լինելու:
Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Մ-17՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան
Մ-17՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի