2019 թվականին կհիմնանորոգվի նախատեսված 330 կմ-ից ավելի ճանապարհ

By | 13.09.2019 12:57

2019 թվականին կհիմնանորոգվի նախատեսված 330 կմ-ից ավելի ճանապարհ: Այդ մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այժմ աշխատանքներ են ընթանում 307կմ ճանապարհահատվածներում, ևս 70 կմ հիմնանորոգումն ավարտված է: Այս ծրագրերը արդեն իսկ գերակատարվելու են, իսկ մինչև 2023 թվականը նախատեսվում է իրականացնել 2500 կմ միջպետական և հանրապետական ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման և վերանորոգման աշխատանքներ: