Շարունակվում են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

By | 27.09.2019 17:32

Շարունակվում  են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու  են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: