Սեպտեմբերի 30-ից՝ ժամը 9:00-18:00 Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ կմ248-կմ254 հատվածը փակ է լինելու ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 28.09.2019 17:59

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ կմ248-կմ254 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Հաշվի առնելով ճանապարհի պաստառի նեղ լինելը, կտրուկ շրջադարձերը, մեծ թեքությունները՝ երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով սեպտեմբերի 30-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00:

Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար նախատեսված են ժամանակավոր կայանատեղիներ Մ-2 մայրուղու՝ կմ241+000-կմ247+000 և կմ261+000-կմ267+000 հատվածներում:

Հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոները: