Monthly Archives: Սեպտեմբերի 2019

Այսօր մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

By | 30.09.2019 19:16

Այսօր մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքները իրականացվում են «ԱԱԲ Պրոեկտ»ՍՊ ընկերության կողմից կմ22+400-կմ33+500,հատվածում, որի երկարությունը կազմում է՝ 11,1 կմ: Ներկա դրությամբ «ԱԱԲ Պրոեկտ»ՍՊ ընկերությունը կատարում է փոսային նորոգման, հարթեցնող և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհի կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊ ընկերությունը:Նախատեսված է… Read More »

Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5,2կմ երկարության ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

By | 30.09.2019 12:09

Պետական բյուջեի ֆինասավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի և ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաև նախատեսված է իրականացնել կողնակների լրացման և… Read More »

Սեպտեմբերի 30-ից՝ ժամը 9:00-18:00 Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ կմ248-կմ254 հատվածը փակ է լինելու ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 28.09.2019 17:59

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ կմ248-կմ254 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Հաշվի առնելով ճանապարհի պաստառի նեղ լինելը, կտրուկ շրջադարձերը, մեծ թեքությունները՝ երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով սեպտեմբերի 30-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար նախատեսված են ժամանակավոր կայանատեղիներ Մ-2 մայրուղու՝… Read More »

Շարունակվում են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

By | 27.09.2019 17:32

Շարունակվում  են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու  են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար… Read More »

2019 թվականին կհիմնանորոգվի նախատեսված 330 կմ-ից ավելի ճանապարհ

By | 13.09.2019 12:57

2019 թվականին կհիմնանորոգվի նախատեսված 330 կմ-ից ավելի ճանապարհ: Այդ մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այժմ աշխատանքներ են ընթանում 307կմ ճանապարհահատվածներում, ևս 70 կմ հիմնանորոգումն ավարտված է: Այս ծրագրերը արդեն իսկ գերակատարվելու են, իսկ մինչև 2023 թվականը նախատեսվում է իրականացնել 2500 կմ միջպետական և հանրապետական ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման և վերանորոգման աշխատանքներ:… Read More »

Մ-2  միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածը փակ է լինելու ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 09.09.2019 09:20

«Մեղրիի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից Մ-2  միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը մինչև նոյեմբերի 10-ը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար  փակ է լինելու: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան Մ-17՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի

Ընթանում են Մ-2 միջպետական նշանակության Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման 15,4կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

By | 06.09.2019 16:31

Մ-2 միջպետական նշանակության  Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման կմ204+400-կմ219+800 հատվածի միջին նորոգման աշխատանքները իրականացվում են «Բլեսկ» ՍՊ ընկերության կողմից: Ճանապարհի 15,4 կմ երկարության միջին նորոգման աշխատանքներում ներառված են հարթեցում և նոր ասֆալտբետոնե շերտի տեղադրում: Ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհի գծանշման աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում պաճառած անհարմարություների համար հայցում ենք… Read More »

«Ոսմար» ՍՊ ընկերության կողմից շարունակվում են իրականացվել 8,2 կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

By | 05.09.2019 15:30

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ219+800-կմ228+000 հատվածի նորոգման աշխատանքները իրականացնում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը։ Կատարվում են փոսային նորոգման, հարթեցման և նոր մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները իրականացնելուց հետո նախատեսվում է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհածածկի գծանշման աշխատանքներ: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան… Read More »

«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերությունը շարունակում է իրականացնել 6,75կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

By | 03.09.2019 14:15

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ79+000-կմ85+750 հատվածի ճանապարհի նորոգման աշխատանքները շարունակվում են: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերության կողմից: Ճանապարհի նորոգման շրջանակներում իրականացվում է փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե շերտի տեղադրում: Ասֆալտապատման աշխատանքները ավարտելուց հետո կապալառու կազմակերպությունը կատարելու է կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների վերականգման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհի գծանշման աշխատանքներ: Աշխատանքների… Read More »

«Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են 8,46կմ երկարության ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները

By | 03.09.2019 12:46

Մեկնարկել են Մ-3 Մարգարա –Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ85+750-կմ94+210 ճանապարհահատվածի աշխատանքները: Ճանապարհի նորոգման աշխատանքները կատարվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Աշխատանքների սկզբնական փուլում նախատեսված է փոսերի լցնում, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այնուհետև կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման, ջրատարների վերակնգման և ճանապարհի գծանշման աշխատանքներ: Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում… Read More »