Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածը հոկտեմբերի 3-ից ժամը՝ 19:00-ից մինչև 9:00 բաց է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար

By | 03.10.2019 11:51

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածում կատարվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Վերոնշյալ հատվածը հուլիսի 27- ից երկկողմանի փակ էր՝ շինարարական աշխատանքների և անվտանգության նկատառումներից ելենլով: Վարորդներին առաջարկվում էր նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով):

Այժմ Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածում իրականացվել են հողային աշխատանքներ և տեղադրվել է ճանապարհածածկի ներքին շերտը: Ճանապարհի հիմնանորոգման հիմնական աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև սույն թվականի հոկտեմբերի վերջ:

Հոկտեմբերի 3-ից ամեն օր ժամը՝ 19:00-ից մինչև 9:00 տվյալ կմ126+100-կմ131+500 ճանապարհահատվածը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց է լինելու:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները: