Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 02.11.2019 10:28

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Սևանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորոններում  ձյուն է տեղում:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ -ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: