Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

By | 04.11.2019 09:30

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝ տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ  և  կցորդիչով տրանսպորտային միջոցների  համար  փակ է:

 

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ