Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 21.11.2019 17:29

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝ տեղեկացնում են,որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, որի պատճառով ճանապարհահատվածը  փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Թեթև մարդատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը երթևեկելի է։