Նոյեմբերյանի, Իջևանի և Թումանյանի տարածաշրջաններում  անձրև է տեղում

By | 21.11.2019 19:58

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Իջևանի և Թումանյանի տարածաշրջաններում  անձրև է տեղում։

Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ