Արթիկի, Աշոցքի,Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 30.11.2019 09:26

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի,Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Թալինի, Մարալիկի և Ախուրյանի տարածաշրջաններում անձրև:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ