Սևանի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 30.11.2019 18:51

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը19:00-ի դրությամբ, Սևանի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Արթիկի, Եղեգնաձորի, Վայքի և Ախուրյանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում  անձրև:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ