Աշոցքի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցներում բուք է

By | 02.12.2019 14:54

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  Սևանի, Գավառի, Մարտունի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ճանապարհին ձյուն է տեղում։

Աշոցքի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցներում բուք է։

Վարդենյաց լեռնանցքը  ձյան և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով  դժվարանցանելի է  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ