«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Ախուրյանի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ավտոճանապարհին ձյուն է տեղում, իսկ Տավուշի և Մարալիկի տարածաշրջաններում անձրև։
Վարդենյաց լեռնանցքը ձյան և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ