Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են

By | 02.12.2019 20:07

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ջերմուկի, Աշոցքի,Գորիսի, Մեղրիի, Արարատի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ճանապարհին ձյուն է տեղում, իսկ Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում անձրև։

Աշոցքի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցներում, Ծովագյուղ- Ճանբարակ ճանապարհահատվածում բուք է։

Արագածի տարածաշրջանի Ծիլքար և Ռեյա Թազա գյուղերի ճանապարհահատվածներում, Ախուրյանի տարածաշրջանի՝ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Գորիսի ավտոճանապարհներին  և Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Դիլիջանի ոլորանները առատ ձյան պատճառով  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Վարդենյաց լեռնանցքը  դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ