Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

By | 02.12.2019 09:24

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝ տեղեկացնում են,որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, որի պատճառով ճանապարհահատվածը  փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թեթև մարդատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը երթևեկելի է։