Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 02.12.2019 12:08

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝ տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ,  ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։