Արթիկ-Ալագյազ տեղ-տեղ մերկասառույց է

By | 04.12.2019 09:04

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ  Արթիկ-Ալագյազ տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ