Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ձյուն է տեղում

By | 04.12.2019 17:26

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝ տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։