Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

By | 08.12.2019 10:04

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ