Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

By | 09.12.2019 09:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Վայքի տարածաշրջանում ՝ 50 մետր, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ 100-150 մետր տեսանելիության մառախուղ է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ