Գավառի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

By | 16.12.2019 08:57

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ Արարատի տարածաշրջանի  ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 50- 100 մետր։

Գավառի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ