Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 27.12.2019 12:58

Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Ջերմուկի տարաշաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյանց լեռնանցքներում ձյուն է տեղում։

Վարդենյանց լեռնանցքը մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ