Վարդենյանց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է  ծանրաքաշ և  կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 31.12.2019 19:56

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ  Վարդենյանց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է  ծանրաքաշ և  կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ