Եղեգնաձորի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 13.01.2020 20:18

Տեղեկացնում ենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 20:15-ի դրությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյանց լեռնանցքը մերկասառույցի պատճառով   ծանրաքաշ և  կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: