Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 13.01.2020 17:08

Տեղեկացնում ենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Հոռոմ- Արթիկ  ավտոճանապարհին թույլ գետնաբուք և տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիս-Սիսիան և Գորիս –Կապան տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը  մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: