Հոռոմ- Արթիկ և  Գորիս- Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

By | 14.01.2020 17:00

Տեղեկացնում ենք, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ- Արթիկ և  Գորիս- Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը  մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: