Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և տեղ-տեղ մերկասառույց է

By | 24.01.2020 16:56

Հունվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է։
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: