Սիսիանի, Գորիսի և  Կապանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին  տեղ-տեղ մերկասառույց է

By | 25.01.2020 09:54

Հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և  Կապանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին  տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: