Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

By | 28.01.2020 10:03

Հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: