Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհին ձյուն է տեղում

By | 30.01.2020 20:17

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տեղեկացնում են, որ հունվար 30-ին՝ ժամը 20:15-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհին ձյուն է տեղում: Ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։