Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն, մառախուղ և բուք է

By | 31.01.2020 08:59

Հունվարի 31-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արտաշավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Ապարանի տարածաշրջանի՝ Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է, կան ձյան բերվածքներ։

Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում, տվյալ ավտոճանապարհը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: