Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է

By | 31.01.2020 20:01

Հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Տաշիրի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ)  և Ախուրյանի (100 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին: Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ և Ապարանի տարածաշրջանի՝ Քուչակ-Միրաք ավտոճանապարհներին բուք է։

Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: