Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին բուք է

Տպել

Հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Ստեփանավանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Սաստիկ բքի պատճառով Արթիկի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ)  և Ախուրյանի (20 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին:  Քուչակ-Ապարան-Միրաք  և Ալագյազ- Արթիկ ավտոճանապարհներին բուք է։

Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: