Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 31.01.2020 20:03

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տեղեկացնում են,որ հունվարի  31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին  առատ ձյուն է տեղում: Գուդաուրի- Կոբի ճանապարհահատվածում  ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։