Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Տպել

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տեղեկացնում են,որ հունվարի  31-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, որի պատճառով ճանապարհահատվածը  փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թեթև մարդատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը երթևեկելի է։