Հայաստանի Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն և բուք է

By | 13.02.2020 15:15

Փետրվարի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Բաղրամյանի,  Կոտայքի,  Սևանի, Վայքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Ջերմուկի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի  տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Ծովագյուղից Շորժա և Սևանի կղզուց միչև Դիլիջանի թունել գետնաբուք է։

Կոտայքի, Սևանի, Աշոցքի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լռնանցքներում  տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը  սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։