Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տպել

Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Բաղրամյանի,  Կոտայքի,  Սևանի, Վայքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Ջերմուկի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Ծովագյուղից Շորժա և Սևանի կղզուց միչև Դիլիջանի թունել գետնաբուք է։

Կոտայքի, Սևանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լռնանցքներում  տեղ-տեղ մերկասառույց է։

Դեպի Տաթևի վանք ուղղությամբ հանրապետական նշանակության Մ-2 Տաթևի խաչմերուկից մինչև Շինուհայր գյուղ ավտոճանապարհը փակ է։

Վարդենյանց լեռնանցքը  սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։