Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն և բուք է

By | 13.02.2020 20:45

Փետրվարի 13-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, Բաղրամյանի,  Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Սարավանի լեռնանցքը և Ջերմուկի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Ծովագյուղից Շորժա և Սևանի կղզուց միչև Դիլիջանի թունել գետնաբուք է։

Կոտայքի, Սևանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում  տեղ-տեղ մերկասառույց է։

Դեպի Տաթևի վանք ուղղությամբ հանրապետական նշանակության Մ-2 Տաթևի խաչմերուկից մինչև Շինուհայր գյուղ ավտոճանապարհը փակ է։

Վարդենյանց լեռնանցքը  սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։