Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ջրագծի վթար

Տպել

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ջրագծի վթար: Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: