Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

By | 13.02.2020 22:52

Հարգելի՛ քաղաքացիներ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել ջրագծի վթար, որի հետևանքով վնասվել էին ճանապարհի կողնակը և ծածկի մի հատվածը: Ճանապարհը ժամանակավորապես փակվել էր, որպեսզի կապալառու կազմակերպությունը կարողանար կատարել մաքրման և ժամանակավոր վերականգման աշխատանքները։ Այս պահին ճանապարհահատվածը մաքրված է և երկկողմանի երթևեկելի։

Անհարմարություների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն։