Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Տպել

Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը  և Ջերմուկի ավտոճանապարհը  դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Աշոցքի,  Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում  տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։