Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 14.02.2020 14:56

Փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը  և Ջերմուկի ավտոճանապարհը  դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում  տեղ-տեղ մերկասառույց է։

Քուչակից-Միրաք բուք է, տեսանելիությունը՝ 5-30 մետր։

Վարդենյանց լեռնանցքը  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով