Սարավանի լեռնանցքը  և Ջերմուկի ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Տպել

Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարներին ձյուն է տեղում:

Սարավանի լեռնանցքը  և Ջերմուկի ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում  տեղ-տեղ մերկասառույց է։

Քուչակից-Միրաք բուք է, տեսանելիությունը՝ 5-30 մետր։

Վարդենյանց լեռնանցքը  սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։