Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ջրագծի վթար

By | 14.02.2020 10:45

Մ-8 Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի (կմ 38+800) Դիլիջան քաղաքի վերջում դեպի Վանաձոր տեղի է ունեցել ջրագծի վթար, որի պատճառով տվյալ հատվածում ճանապարհը ողողել է 40 մետր երկարությանբ։ Ճանապարհահատվածում առաջացել են տեղ-տեղ մերկասառույցներ։

Հարգելի վարորդներ տվյալ հատվածում հորդորում ենք լինել խիստ զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։