Գորիս-Սիսիան և Գորիս- Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Տպել

Փետրվարի 15-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ,  Գորիս-Սիսիան և Գորիս- Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյանց լեռնանցքը  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։