Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհին բուք է

Տպել

ՏԵԿՆ տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ,  Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհին բուք է:

Վարդենյաց լեռնանցքը  դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:
Հարգելի վարորդներ  հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։