Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 27.02.2020 17:28

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տեղեկացնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պաճառով։