Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 28.02.2020 17:29

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով։